
Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել կարգավորել դիմակայությունը Սաուդյան Արաբիայի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ դիմակայությունը ի շահ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի։
«Այդ դիմակայություն ամենեւին հարկավոր չէ եւ նույնիսկ վտանգավոր է: Եկեք կարգավորենք այդ դիմակայությունը եւ փորձենք վերացնել այդ խնդիրը, որն այժմ իր ազդեցությունն է գործել նաեւ Եմենի, Սիրիայի եւ ամբողջ տարածաշրջանի իրադրության վրա:
Եկեք փորձենք զսպել առճակատման սաստկացումը եւ չխորացնենք այն»,-ասել է Զարիֆը՝ Մոսկվայում ելույթ ունենալով «Մերձավորարեւելյան Վալդայ» խորհրդաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: