Վրաստանը որոշել է դրախտ դառնալ բիզնեսի համար

Վրաստանի ֆինանսների նախարարությունը նոր հարկային նախաձեռնություն է ներկայացրել, որով արտոնություններ է նախատեսում մանր ձեռնարկատերերի համար:

«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ նախատեսվող հարկային բարեփոխումների համաձայն՝ որպես մանր ձեռնարկատեր կարող են գրանցվել անձինք, որոնց տնտեսական գործունեությունից եկամուտները չեն գերազանցում տարեկան 500 հազար լարին (ավելի քան 200 հազար դոլար):

Միաժամանակ, առաջարկվում է մանր ձեռնարկատերերի համար հարկային դրույքաչափը իջեցնել 5 անգամ՝ 5-ից մինչև 1 տոկոս:

Վրաստանի ֆինանսների նախարարը նշել է, որ մանր ձեռնարկատերերը կարող են վճարել շրջանառության 1 տոկոս հարկը յուրաքանչյուր ամսվա վերջին: Նրանք նաև կազատվեն «հավելյալ հաշվապահությունից» և կպարտավորվեն օգտագործել միայն հսկիչ-դրամարկղային ապարատ:

 

Տեսանյութեր

Լրահոս