
«Երկիրը ավելի կայուն ու համընթաց տանելու համար նպատակահարմար է, որ այս պահին ՀՀ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը». Գառնիկ Իսագուլյան

«Պատմական այս շրջանի համար ՀՀ վարչապետի լավագույն թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա կարծիքով՝ երկիրն ավելի կայուն ու համընթաց տանելու համար նպատակահարմար է, որ այս պահին ՀՀ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե նախագահն ինքն է ասել, որ չի դառնալու վարչապետ՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Նա նման բան չի ասել: Մեկ անգամ ևս բացեք այդ հատվածը, նայեք, որ ինքն ասում է՝ ՀՀ նախագահ չեմ դառնա, եթե ընդունվի այս Սահմանադրությունը, չեմ ակնկալում նաև վարչապետի պաշտոնին: «Չեմ ակնկալում»-ն ուրիշ է, «չեմ դառնա»-ն ուրիշ է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: