Սաֆարյանը նշեց, որ հետազոտության մեջ կոնկրետ դիտարկվել են հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանում նույնպես ունեն լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն և ազդում են Հայաստանի վրա:
2016 թվականի համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7%-ով (2016 թվականին՝ 1 259 657 զբոսաշրջիկ)։
«ԱՄՆ-ը ռազմավարական վնասներ է հասցնում ՌԴ տնտեսությանը, նաև քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է ԽՍՀՄ-ից և որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչ օրս։ Այդ հարվածները գնում են նաև քաղաքական համակարգին»:
Սիցիլիայում ավելի քան 20 մարդ են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում. նրանց թվում է խաղադրույքների եւ մոլախաղերի ոլորտում իտալացի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը։
ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:
Հետախուզվողը բերման ենթարկվեց Խորենացու փողոցից:
Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
«Անձնական տվյալները պետք է շատ խիստ պաշտպանված լինեն, բայց մեր լեզվում նույնիսկ privacy բառը չի թարգմանվում։ Եթե ինչ-որ տեղ ապրում ես, ապա շքամուտքի մոտ նստած բոլոր տատիկները պետք է մանրամասն իմանան՝ դու ուր ես գնացել, և այլն, որովհետև այդ privacy-ն գոյություն չունի, լեզվի մեջ չկա»։
«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Փետրվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալելու է Ալբանիայի հավաքականին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կընտրվի՞ վարչապետ, թե՞ ոչ, ապրիլի 9-ից հետո ՀՀ վարչապետի նստավայրը լինելու է՝ Բաղրամյան 26, իսկ ՀՀ նախագահինը՝ Մաշտոցի 47 հասցեներում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել էխորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն է խնդրել եւ հրաժարական է տվել հենց ժողովի ժամանակ:
Այսօր Կառավարության շենքի դիմաց հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ պրոթեզավորման կարգի փոփոխության։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ՝ ներդրվում է պրոթեզներ սարքելու համար մրցութային կարգ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:
«Տոտենհեմը» դարձավ ավելի արագ: «Տոտենհեմը» հայտարարեց ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տեղափոխության մասին:
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:
«Յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջակներին»:
Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են «Արդշինբանկի» կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով առողջապահության ոլորտում անձնական տվյալների պաշտպանության մասին՝ նախ նշեց, որ օրենքում հատուկ կատեգորիայի մեջ են ներառված առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները.
Դեռ պարզ չէ՝ «Ծառուկյան» դաշինքը երբ է հանդիպելու ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն հանդիպել Ա. Սարգսյանի հետ, և հանդիպումը պետք է նախաձեռնի Ա. Սարգսյանը, ոչ թե իրենք:
Դանիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի շուրջը, որը նվեր է ստացել իր ծանոթ նավատիրոջից, ինչը դանիական օրենքներով կարելի է դասակարգել որպես կաշառք:
Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրաված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու:
Հունվարի 31-ին, ժամը 6.50-ին, «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: