«Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ…». Դավիթ Հարությունյան
Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կընտրվի՞ վարչապետ, թե՞ ոչ, ապրիլի 9-ից հետո ՀՀ վարչապետի նստավայրը լինելու է՝ Բաղրամյան 26, իսկ ՀՀ նախագահինը՝ Մաշտոցի 47 հասցեներում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ և որոշում է չշարունակել իր պաշտոնավարումը, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ն ուղղակի շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարներին: Դա է պատճառը, որ Բաղրամյան 26-ը, կապ չունի՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է կամ որևէ այլ պաշտոնյա, նախատեսվում է՝ որպես վարչապետի մշտական նստավայր»,- ասաց Դ.Հարությունյանը:
Հարցին՝ բոլոր փոփոխություններն ու նախագծերը «կարվում են» Սերժ Սարգսյանի՞ համար, Դ.Հարությունյանը ժխտական պատասխան տվեց. «Եթե մենք նպատակադրեինք կարել որևէ համակարգն այս կամ այն անձի համար, եթե նման սխալ դրդապատճառներ ունենայինք, Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր»:
Մանրամասները՝ տեսանյութում