«Արդշինբանկը» թողարկում է MasterCard Մեղու քարտեր
Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են «Արդշինբանկի» կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:
Այս քարտերի միջոցով հնարավոր կլինի ստանալ մինչև 900.000 ՀՀ դրամ վարկային գիծ՝ 0% տարեկան տոկոսադրույքով*, մինչև 6 ամիս մարման ժամկետով՝ առանց որևէ միջնորդավճարի: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կատարել օգտագործած վարկի ընդամենը 10%-ի չափով մարում՝ այն կրկին օգտագործելու հնարավորությամբ:
MasterCard Մեղու քարտով վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը չմարելու դեպքում հաճախորդից կգանձվի սպասարկման միջնորդավճար` օգտագործված վարկի գումարի 6%-ի չափով: Հաջորդող 6 ամիսներին հաճախորդը կրկին հնարավորություն կունենա վճարելու վարկն առանց որևէ միջնորդավճարի:
Ծրագրի հետ համագործակցող ընկերությունների ցանկին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: «Մեղու» քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով այստեղ, Բանկի պաշտոնական կայքէջ՝ կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Մեղու քարտ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:
* Վեց ամսվա ընթացքում վարկային գծի օգտագործված մասն ամբողջությամբ վերադարձնելու դեպքում գործում է 0% արդյունավետ տոկոսադրույք:
«Արդշինբանկ» ՓԲԸ
Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ. + (37412) 22-22-22
www.ardshinbank.am [email protected]