Խորագիր:

Էթիկետի 15 բազային կանոններ, որոնց մասին շատերը մոռացել են

Էթիկետի 15 բազային կանոններ, որոնց մասին շատերը մոռացել են

Էթիկետը կանոնների հավաքածու է, որը որոշում է, թե այս կամ այն իրավիճակում ինչ է կարելի անել, և ինչ՝ ոչ: Այլ կերպ ասած, դրանք ընդունված սոցիալական նորմեր են: Ժամանակակից աշխարհում դրանցից շատերը հին ու անտեղի են համարվում, սակայն էթիկետի այս կանոններին հետևելը միշտ էլ լավ տպավորություն է թողնում, իսկ այդ կանոնների իմացությունը պետք կգա հանդիսավոր միջոցառումներին մասնակցելիս: Երբեք չես իմանա, թե ով կարող է քեզ միջոցառման հրավիրել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակի փորձությունն անցած էթիկետի կանոններ, որոնք կօգնեն սոցիալական փոխգործակցությունն ավելի ներդաշնակ դարձնել:

1. Եթե ձեզ միջոցառման են հրավիրում, համոզվեք՝ արդյո՞ք պարտադիր է ձեր ներկայությունը, թե՞ ոչ:

2. Եթե դուք ընդունել եք հրավերը, պարտաճանաչ եղեք: Չարժե ասել դասական դարձած «Ես մի փոքր կարող եմ ուշանալ» նախադասությունը: Ներկայացեք ժամանակին:

3. Հյուր գնալիս կամ երեկույթի ներկայանալիս միշտ ցանկալի է ձեռքի տակ նվեր ունենալ: Ամենաշահեկան տարբերակները գինին ու քաղցրեղենն են: Եթե տանը փոքր երեխաներ կան, նրանց համար ևս ինչ-որ բան վերցրեք:

4. Ներս մտնելիս ողջույնի ձևաչափը՝ համբույրները, գրկախառնությունները կամ հարգանքի այլ նշանները, որոշում են ավելի ավագ տարիքի հյուրերը:

5. Սեղանի շուրջ գործում են սովորական կանոններ: Կերեք նույն տեմպով, ինչ մնացած հյուրերը:

6. Խոսակցության մեջ աշխատեք խուսափել որոշակի անհարմար թեմաներից: Խոսելիս ձեր ձայնը մի բարձրացրեք, որպեսզի զրույցը հարմարավետ լինի բոլոր ներկաների համար:

7. Ճաշելու ընթացքում անձեռոցիկը դրեք ծնկներին, իսկ հետո՝ ափսեից ձախ: Իրենց հերթին՝ գդալները, դանակներն ու պատառաքաղները դրվում են ափսեի մեջ, այլ ոչ՝ սեղանի վրա:

8. Բջջային հեռախոսները չի կարելի դնել սեղանի վրա: Ավելի լավ է ընդհանրապես ընթրիքի ընթացքում չօգտվել հեռախոսից:

9. Հյուրերին ընդունելիս հետևեք, որ սեղանի չափը համապատասխանի եկած մարդկանց քանակին: Սփռոցը պետք է կատարյալ լինի:

10. Սպասքը՝ նույն հավաքածուից: Հարկ է ընտրել նույն գույնի և միևնույն նյութից պատրաստված ափսեներ և այլ առարկաներ:

11. Եթե ճաշացանկի մեջ 2 տեսակի և 2 սկզբունքորեն տարբեր տեսակի գինիներ կան, յուրաքանչյուր հյուրի համար գինու լրացուցիչ գավաթ դրեք: Մի մոռացեք նաև ջրի բաժակների մասին:

12. Հյուրեր ընդունելիս միշտ անմիջապես ողջունեք նրանց, առաջարկեք օգտվել լոգասենյակից՝ սանրվածքն ու դիմահարդարումն ուղղելու համար:

13. Եթե հյուրերի մեջ միմյանց անծանոթ մարդիկ կան, նրանց անհրաժեշտ է ծանոթացնել միմյանց հետ: Կանանց պետք է ծանոթացնել առաջին հերթին՝ պարտադիր ներկայացնելով լրիվ անուն-ազգանունով:

14. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում թարմացնել դիմահարդարումը զրույցի ընթացքում կամ սեղանի շուրջ, իսկ տղամարդկանց՝ մազերը սանրել, ձեռք տալ սանրվածքին կամ մորուքին:

14. Շնորհակալություններ: Եթե դուք հյուր եք գնացել, շնորհակալություն հայտնեք տանտիրոջը և հնարավորության դեպքում՝ նաև մնացածին, ում հետ զրուցել եք, հետաքրքիր զրույցի համար: Տանտերը պետք է շնորհակալություն հայտնի իր հյուրերին այն բանի համար, որ հենց նրանց ներկայությունն իր միջոցառումը դարձրեց յուրահատուկ:

Կարելի է եզրակացնել, որ այս կանոնները տրամաբանական են և կարող են պետք գալ յուրաքանչյուրին:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։