27.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը:
Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել է աստիճանաբար իջնել:
Մխիթարյանը այսօր կարող է իր նորամուտը նշել նոր թիմի կազմում: Նոր ակումբի ֆուտբոլիստները պարբերաբար գրառումներ են անում՝ նշելով, որ ցանկանում են խաղալ Մխիթարյանի հետ՝ համարելով նրան շատ լավ ֆուտբոլիստ:
Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ մարտական պատրաստականությանը առնչվող տարբեր թեմաներով:
Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հունվարի 30-ին հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը «Ես եմ» ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին:
Սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի 66-ամյա քաղաքացին կալանավորվել է:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:
Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման 300 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մեծ մասն անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներն են:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Reuters լրատվական գործակալությանն արգելել է լուսաբանել Փյոնչհանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունն այն բանից հետո, երբ գործակալությունն առանց թույլտվության հրապարակել է Օլիմպիական կրակի թեստային վառման փորձի լուսանկարները:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատասխանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ սպասվող հակամարտության մասին հարցին՝ կարծիք է հայտնել, որ փարիզյան ակումբը վաղ թե ուշ կհաղթի Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» դրանում չհայտնվելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի քան 30 ենթադրյալ մաֆիականներ են ձերբակալվել Սիցիլիայում, միաժամանակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի շարք խոշոր գործողություններ են անցկացվել Իտալիայի այլ քաղաքներում:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:
2018թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից:
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն է իրեն ներգրավել Արցախյան շարժման մեջ:
«Ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր, որ Կրեմլը հենց նենց մեզ ինչ-որ բան է նվիրելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախյան շարժման մասին՝ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի եւ ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ։
Կատալոնիայի խորհրդարանում հունվարի 30-ին նշանակված եւ ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնի համար Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված բանավեճերը հետաձգվում են:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
«Որպես պետական քաղաքական գործիչ՝ Արմեն Սարգսյանը նոր քաղաքակրթություն է բերելու, վստահաբար, որովհետև Բրիտանիայի նման երկրում որպես դեսպան աշխատելը հեշտ չէ։
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հասկացրել է, որ մյունխենցիները հույս ունեն երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Հունվարի 29-ին Այգեստան գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ոտքի ազդրի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 2006թ. ծնված Գ.Մ-ն:
Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են սիրիական Աֆրինում գտնվող Նեբի-Հուրի ամրոցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով 2012 թ.իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով:
Հունվարի 30-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Սասնատուն» պանդոկի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: