Բաժիններ՝

Apple-ը iPhone X-ի արտադրությունը կիսով չափ կկրճատի ցածր պահանջարկի պատճառով

Apple կորպորացիան կիսով չափ՝ 40 միլիոնից մինչեւ 20 միլիոն, կկրճատի iPhone X նոր սմարթֆոնի արտադրության՝ ընթացիկ տարվա հունվար-մարտի համար նախատեսված պլանը՝ ցածր պահանջարկի պատճառով:

Ինչպես հայտնել է Nikkei թերթը, այս մասին ընկերությունն արդեն ծանուցել է համալրող մասերի մատակարարներին, որոնց թվում կան ճապոնական ֆիրմաներ։

Նշվում է, որ ռազմավարության վերանայման հիմնական պատճառ են դարձել անցյալ տարվա վերջի տոնական շրջանում առաջատար մոդելի թույլ վաճառքները վաճառահանման հիմնական շուկաներում՝ Եվրոպայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում:

Դրա հետեւանքով, եթե iPhone X-ի վաճառքների ամենասկզբին՝ նոյեմբերին, Apple-ի մատակարարները չէին հասցնում կատարել համալրող մասերի պատվերները, ապա այժմ պահեստներում բավական մեծ քանակությամբ հավաքված տեխնիկա է կուտակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031