
ԱՄՆ-ում Apple-ի նկատմամբ ստուգում է սկսվել iPhone-ի աշխատանքի դանդաղեցման փաստով. WSJ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ) Apple կորպորացիայի նատմամբ ստուգում է նախաձեռնել հին մոդելների iPhone սմարթֆոնների աշխատանքի դանդաղեցման փաստով: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։ Հետաքննության մանրամասները հայտնի չեն:
Հրատարակության տվյալներով՝ Apple-ի նկատմամբ համանման ստուգում է անցկացնում նաեւ ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովը: Այն սովորաբար հետաքննություններ է նախաձեռնում այն դեպքում, եթե կասկածներ կան, որ այս կամ այն ընկերությունն իր ներդրողներից թաքցրել է տեղեկատվության մի մասը, որը պոտենցիալ կերպով կարող է անդրադառնալ նար կապիտալի եւ բաժնետոմսերի արժեքի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: