Մասքն սպառնացել է լքել Սպիտակ տունը, եթե ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի վերաբերյալ համաձայնագրից
Space Xի եւ Tesla Motors-ի ղեկավար Իլոն Մասքը մայիսի 31-ին հայտարարել է, որ կթողնի Սպիտակ տանն իր զբաղեցրած պաշտոնները, եթե ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից։
«Չգիտեմ՝ ինչ է լինելու Փարիզի համաձայնագիրի հետ, բայց ես արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի խորհուրդներում եւ Սպիտակ տանը ուղղակիորեն ու այլ անձանց միջոցով համոզեմ նախագահին` մնալ դրանում»,-գրել է նա:
Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան մեկնաբանություններում Մասքը հայտարարել է.
«Այդ դեպքում ես այլ ճանապարհ չեմ ունենա, քան խորհուրդները լքելը»:
Մասքը ԱՄի նախագահին առընթեր մի քանի խորհուրդների անդամ է, մասնավորապես, մտնում է 16 ձեռնարկատերերից բաղկացած խմբի մեջ, որոնց Թրամփը միավորել է տնտեսական աճի հարցերի շուրջ խորհրդակցելու համար: Ավելի վաղ Axios հրատարակությունը հայտնել է, որ Թրամփը որոշել է ԱՄՆ-ը դուրս բերել կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրից, որը 2016 թվականին կնքվել է Փարիզում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: