ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Եվրոպայում. TBS
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում ոչ պաշտոնական կոնսուլտացիաների կազմակերպման շուրջ, որոնք կարող են անցկացվել արդեն այս շաբաթ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում:
Այդ մասին հայտնել է TBS ճապոնական հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կոնսուլտացիաներին կարող են մասնակցել ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության եւ ամերիկյան պահպանողական հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչները, որը, ինչպես պնդվում է, մոտ է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:
Այդ հանդիպմանը, հեռուստաընկերության տվյալներով, քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չորս քաղաքացիների հնարավոր ազատման հետ կապված հարցեր, որոնք այժմ բանտարկված են ԿԺԴՀ-ում:
Անցած ամսին, ինչպես նշում է TBS-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական շփումներ են եղել Օսլոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։