Բաժիններ՝

Եղբոր անձնագրով քվեարկել է այլ անձի փոխարեն. մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 02-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Դ. Սիմոնյանը ՀՀ Ազգային Ժողովի ընրություններին մասնակցելու նպատակով 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, եղբոր՝ Գ. Սիմոնյանի հետ այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս։ Իր մոտ չունենալով անձնագիր՝ Դ. Սիմոնյանը եղբոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով մուտք է գործել ընտրատեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել մեկ այլ անձի՝ Գ. Սիմոնյանի փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս