«Պուտինը ցանկանում է ջախջախել մեզ». Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Variety հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է «ջախջախել ԱՄՆ-ը»:
Նրա կարծիլով՝ «այն տեխնոլոգիական ուժերը, որոնք համաձայնել էին 2016 թվականին սաբոտաժի ենթարկել իր նախագահական հայտը», շարունակում են ազդեցություն գործել ամերիկյան քաղքականության վրա։
«Ես կարծում եմ, որ կարեւոր է իրական դասեր քաղել վերջին նախագահական արշավից: (Տեխնոլոգիական) ուժերը շահագրգռված են ազդելու ոչ միայն ընտրությունների ու քաղաքականության վրա: Դրանք մտադիր են նաեւ ազդել տնտեսության եւ
մեզ՝ որպես ազգի միասնության վրա»,-ասել է Քլինթոնը: Նա հայտարարել է, որ ապատեղեկատվության արշավը, որն իբր վարում էր
Ռուսաստանը, նվազեցրել է ընտրություններում իր հաղթելու շանսերը: Դրան հաջողվեց հասնել սոցիալական ցանցերի միջոցով, որոնք պատրաստ չէին պայքարելու «մտացածին նորությունների» դեմ:
Քլինթոնը նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ «տեխնիկական հեղափոխությունն օգտագործվեց որպես քաղաքական զենք»:
«Կարեւոր է, որ ամերիկացիները, որ տեխնոլոգիաների եւ բիզնեսի ոլորտի մարդիկ հասկանան, որ Պուտինը ցանկանում է ջախջախել մեզ: Նա Պետանվտանգության կոմիտեի հին գործակալն է»,-հայտարարել է Քլինթոնը: