«Սասնա ծռեր»-ի ան­դամները կարող են տեսակցել իրենց ընտանիքների ան­դամներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի ան­դամներ Ա. Պետրոսյանը, Ա. Լամբարյանը և Ա. Խանդոյանը կարող են տեսակցել իրենց ընտանիքների ան­դամներին: Այսպիսի որոշ­ում կայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շր­ջանների ընդհանուր իրա­վասության դատարանը:

Նախաքննության ժամանակ նրանց արգելվել էր տե­սակցությունը հարազատների հետ: Հիշեցնենք, որ ան­ցած տարվա հուլիսին Երևանում ՊՊԾ գունդը գրա­ված «Սասնա ծռեր» խմբի վերոնշյալ անդամներին մե­ղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգր­քի մի քանի հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը և կրելը, կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը, առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավո­րությամբ ոչնչացնելը կամ վնասելը, կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը և այլն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս