ԱԱԳ-ի ստեղծումը կարող է Հնդկաստան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացնել գրեթե ութ անգամ
Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը թույլ կտա նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայիս տարեկան շուրջ 8,4 մլրդ դոլար ցուցանիշից տասը տարի անց ավելացնել տարեկան մինչեւ 57-62 մլրդ դոլար: Այդ մասին Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի պետական նախարարի տեղակալ
Ռամեշ Աբիշեկը հայտարարել է «Հնդկաստան-ԵԱՏՀ. Ռազմավարական գործընկերություն» գործնական նախաճաշի ընթացքում, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում:
«Ես ուրախ եմ ձեզ դիմել հատկապես այս պահին, երբ ԵԱՏՀ-ի երկրների 175 մլն բնակիչներ եւ Հնդկաստանի 1,2 մլրդ բնակիչներ գտնվում են տնտեսական գործընկերության նոր դարաշրջանի շեմին,ասել է նա:Սակայն, չնայած սերտ կապերին, ապրանքաշրջանառության ծավալն առայժմ կազմում է միայն մոտավորապես 8,4 մլրդ դոլար»:
Հնդիկ պաշտոնյան նշել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման
նպատակով 2015 թվականին գործարկվել էազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորության ուսումնասիրման մեխանիզմը, որն աշխատանքն ավարտել է անցյալ տարվա սեպտեմբերին:
«Զեկույցի գնահատումների համաձայն, մեկ տասնամյակ անց ապրանքաշրջանառության ծավալը կարող է կազմել 57-62 մլրդ դոլար»,-նշել է Աբիշեկը:
«Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կարվի արդեն շատ շուտով»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: