Մարտիրոսյան փողոցի տան բակում իժ տեսակի օձեր են հայտնաբերվել
                                    Հունիսի 2-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի Մարտիրոսյան փողոցի թիվ 27 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել իժ տեսակի երկու օձ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    