Բաժիններ՝

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 2-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն 3 ժամից ավելի է, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարակից 120-ից ավելի սեփական տների բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի սխալ որոշման արդյունքում իրենք հայտնվում են շրջափակման մեջ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Քանի օր է, պայքարում ենք, որպեսզի 2000 թվականից մեր կողմից ստեղծված ճանապարհը չվերացվի։ 120-ից ավելի սեփական տներ թե շտապօգնությունը, թե արտաքին այլ ծառայություններ մեր ուժերով կառուցված ճանապարհով են գալիս։ Ու հիմա քաղաքապետարանը ինչ-որ փափկասուն պաշտոնյայի գրչի մեկ հարվածով ճանապարհը տվել է մեկ այլ քաղաքացու, ով սեփական տուն է կառուցում։

Մենք նրա դեմ ոչինչ չունենք, թող կառուցի, բայց ճանապարհի հաշվին տարածք չի կարելի մեծացնել։ Աստված չանի, եթե 120 տներից մեկում հրդեհ բռնկվի, կամ մեկն ու մեկը վատանա, ո՞նց են շտապօգնությունն ու հրշեջները հասնելու դեպքի վայր»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930