Բաժիններ՝

Անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անձը չպարզված տղամարդ։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված Արմեն Սարգսյան:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս