«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ամերիկուհիները Նիկի Մինաժի Viva La Glam եւ M.A.C Cosm etics կոսմետիկական ընկերության շրթներկը թեստավորել են Nicki’s Nude-ի եւ The Pinkprint-ի երանգներով:
Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի առարկան դարձել են հարազատ եղբայրների ու քույրերի կարիերային եւ կենսական նախադրյալները՝ կախված լույս աշխարհ գալու հաջորդականությունից:
Ֆրանսիական նրբագեղ խոհանոց. Ձվածեղով կրուասան:
Ամեն օր մենք բազմաթիվ ու տարատեսակ որոշումներ ենք ընդունում և հաճախ չենք էլ հասկանում, որ դրանք մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր հետագա կյանքի վրա: Կամովին կամ պարտադրված որոշումներ կայացնելով՝ մենք բոլորս էլ ինչ-որ բանով առաջնորդվում ենք:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տորֆավան համայնքին հարակից դաշտում այրվում է տորֆի դաշտեր:
Այս զույգերը կարող են անցնել ցանկացած կոնֆլիկտի միջով և աջակցել միմյանց վատ ժամանակներում։
Երբեմն հնարավոր չի լինում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից՝ նույնիսկ սննդակարգը շտկելու և սպորտով զբաղվելու պայմաններում։
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 308 մլն դոլար կամ 3 տրլն 17.8 մլրդ դրամ։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության արտաքին պարտքը 4 մլրդ 456.5 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 240.1 մլն դոլար։ Եվս 611.3 մլն դոլարի արտաքին պարտք ունի ՀՀ Կենտրոնական բանկը։
«Մի զադ էլ ա կա ոչ», «ա դե բրախի», «ըմանչիլ մի», «ազիզ, լա դենը» և այլ բարբառային արտահայտություններով ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Լոռվա բարբառով ստիկերների հավաքածուն անվանվել է «Դբա լավը»։
Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 24-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հորը՝ Կարո Շահբազյանին:
Շուրջ 200 կանայք են ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Թոբեքի կողմից սեռական ոտնձգությունների մասին պատմել այն բանից հետո, երբ նախօրյակին համանման մեղադրանքներով հանդես է եկել 38 մարդ:
Թմրադեղերից կախվածության դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝աշխարհի բնակչության 5 տոկոսն ունեցող ԱՄՆ-ում իրացնում են աշխարհի օփիոիդների 85 տոկոսը:
Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Կոչման համար պայքարում նա առաջ անցավ Լիոնել Մեսսիից և Նեյմարից:
ՀՀ-ԵՄ տապալված Ասոցացման համաձայնագրից հետո նախաստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի վավերացման ժամկետը կախված է հայկական կողմից: 168.am-ի աղբյուրների համաձայն, ԵՄ-ն չի պատրաստվում հայկական կողմին պարտադրել համաձայնագիրը վավերացնել կարճ ժամկետներում:
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ:
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:
Եվրասիական տնտեսական ﬕության ﬕջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ հայ և ռուս փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ﬕտուﬓերը, հեռանկարները և դրա դերը Եվրասիական տնտեսական ﬕությունում:
Ստամբուլի Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղել է հայ Առաքել Թոզլույանը։ Այս մասին գրում է թուրքական «Birgün» թերթի կայքի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը՝ «Բաբըալիի առաջին գրավաճառը» խորագրով իր հոդվածում։
Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքերում կայանալու են ՏԻՄ ընտրություններ:
Ռուսաստանի Դաշնության ավելի քան 60 սուբյեկտներ անﬕջական կապեր ունեն Հայաստանի մարզերի հետ:
ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշումներն է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 Տարածքային ընտրական հանձնաժողովներից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գրանցված 3 թեկնածու:
Դերասան Արﬔն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել:
ԵԱՏՄ-ի արդյունավետության հետ կապված՝ դա բավականին նուրբ և բարդ հարց է։ Սակայն ես որոշ չափով համոզված եմ, որ այդ կառույցը ապագա ունի՝ մի պարզ պատճառով։ Աշխարհում լինում են միավորման և «փախուստի» փուլեր։ Իմ կարծիքով, մենք այսօր ապրում ենք գլոբալիզացիայի արտահոսքի ժամանակաշրջանում, երբ ամենուր ձևավորվում են տարածաշրջանային դաշինքներ։ Այդ դաշինքներից դուրս գոյատևելը դժվար կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կրկին խոսել է այն համեմատությունների մասին, որ արվում են իր և Մեսսիի միջև: Ըստ Մարադոնայի՝ իրենք տարբեր ֆուտբոլիստներ են, և համեմատել պետք չէ: Դիեգո Մարադոնան բարկանում է, երբ համեմատում են իրեն և Լիոնել Մեսսիին:
Եվրասիական տնտեսական ﬕության կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալիք ﬕջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկեու են ավիավթարների հետաքննության ﬕասնական մարﬓի ստեղծման հարցը, որը պետք է փոխարինի Միջպետական ավիացիոն կոﬕտեին: