Բաժիններ՝

Եվս 200 կանայք են Ջեյմս Թոբեքին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ. LA Times

Շուրջ 200 կանայք են ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Թոբեքի կողմից սեռական ոտնձգությունների մասին պատմել այն բանից հետո, երբ նախօրյակին համանման մեղադրանքներով հանդես է եկել 38 մարդ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է LA Times թերթը:

Ավելի վաղ տուժածները հրատարակությանը պատմել են, որ Թոբեքն իրենց մոտենում էր զբոսայգիներում, բանկերում կամ Նյու Յորքի Մանհեթենի դեղատներում եւ խոստանում դարձնել Հոլիվուդի նոր աստղեր: Սակայն ավելի ուշ հարցազրույցների կամ ունկնդրումների ժամանակ աղջիկները ոտնձգությունների էին ենթարկվում նրա կողմից:

Այս նյութի լույս տեսնելուց հետո հեռախոսով, էլեկտրոնային փոստով եւ Twitter-ում համանման պատմություններով կիսվել են եւս ավել քան 200 կանայք, գրում է թերթը: Բացի այդ, Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքում վերջին մի քանի օրվա ընթացքում «ռեժիսորի հետ կապված» բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031