
«Ռոնալդուն գրում է ֆուտբոլի պատմությունը». Պելե

Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Կոչման համար պայքարում նա առաջ անցավ Լիոնել Մեսսիից և Նեյմարից:
«Շնորհավորում եմ, Կրիշտիանու՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նվաճելու կապակցությամբ: Դու գրում ես ֆուտբոլի պատմությունը»,- գրել է Պելեն Թվիթերում:
Այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Պորտուգալացին դարձել է 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ 13 խաղերում դառնալով 12 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը