
Գեղարքունիքում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 3 թեկնածու

Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 Տարածքային ընտրական հանձնաժողովներից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գրանցված 3 թեկնածու:
Թիվ 20 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վիգեն Սահակյանը, թիվ 21 ՏԸՀ-ում՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Պարգեւ Խչեյանը եւ ԲՀԿ անդամ, ԲՀԿ կողմից առաջադրված Սմբաթ Սիմոնյանը:
Այսպիսով, Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնում կպայքարեն երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամներ, Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը:Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնի համար եւս կպայքարեն երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածու Վազգեն Ադամյանը:
Խոսրով Խլղաթյան