Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքերում ակնկալվում են մրցակցային ՏԻՄ ընտրություններ

Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքերում կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններս խոշորացվող համայնքներ են, այդ իսկ պատճառով, արդեն իսկ հստակ է՝ պայքարը թեժ է լինելու:

Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազﬕ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարﬕնների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, Մարմաշենում առաջադված է 4 թեկնածու, իսկ Անիում ու Ախուրյանում՝ վեցական:

«Այս ընտրույթուններով 40 համայնքների ﬕավորումով ձևավորվում է երեք համայնք, հենց սրանով էլ պայմանավորված ընտրությունները մրցակցային են: Համայնքների ﬕավորումով, աշխատող համայնքապետի համար, գործելու լայն դաշտ է ստեղծվում, բայց չաշխատող համայնքապետի համար՝ խնդիրները բազմապատկվելու են»,- «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Արամ Անտոնյանը:

Առաջադրված թեկնածուների ﬔջ չկա կին թեկնածու, շատ են համայնքերի նախկին ղեկավարները՝ ﬕայն Մարմաշենում 4 թեկնածուից 3-ը տարբեր տարիների եղել են համայնքապետեր, մյուս 2 համայնքում նույնպես կան նախկին համայնքապետեր: Ներկայում ընթացքի ﬔջ է քարոզարշավը:

Տեսանյութեր

Լրահոս