Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների 4 զույգ, որոնք իդեալականորեն համապատասխանում են միմյանց

Այս զույգերը կարող են անցնել ցանկացած կոնֆլիկտի միջով և աջակցել միմյանց վատ ժամանակներում։

Խոյ և Ձկներ։ Խոյերը դինամիկ են, դաժան, մոտիվացված։ Ձկները զգացմունքային են, բարդ, ինտուիտիվ։ Երբ կենդանակերպի այս երկու նշանները միավորվում են, միմյանց նվիրում են այն, ինչի կարիքն ամենաշատն են զգում։ Ձկներին հարկավոր է կայուն մարդ, ում վրա կարելի է հույս դնել։ Խոյին հարկավոր է մեկը, ով նրան կհիշեցնի պարզ բաների մասին։ Կենդանակերպի այս երկու նշանները լավ լրացնում են միմյանց։

Առյուծ և Կշեռք։ Առյուծները սոցիալական են, վառ, պաշտում են ուշադրություն։ Կշեռքներն ընկերասեր են, շփվող։ Կենդանակերպի այս երկու նշանները հրաշալի զույգ են դառնում։ Առյուծը սիրում է հաճելի ու քաղաքավարի Կշեռքին, իսկ Կշեռքին կլանում է Առյուծի խարիզմը։ Նրանք միասին լավ են զգում։

Կույս և Ջրհոս։ Կույսերն աշխատասեր են, ուշադիր։ Ջրհոսները սիրում են զարգանալ, յուրօրինակ են։ Կենդանակերպի այս երկու նշանները ոգեշնչում են միմյանց՝ տարբեր կերպ մտածել։ Նրանք լավ են հասկանում միմյանց, այդ պատճառով էլ ունեն երկար ժամանակ միասին լինելու բոլոր հնարավորությունները։

Կարդացեք նաև

Երկվորյակներ և Աղեղնավոր։ Երկուսն էլ սիրում են ազատություն և արկածներ։ Այս զույգը երբեք չի ձանձրանա միասին։ Նրանք մշտապես հանդես կգան նոր նախաձեռնություններով և կզբաղեցնեն միմյանց մտքերը։ Երբ Երկվորյակներն ու Աղեղնավորը սկսում են հանդիպել, նրանց հարաբերությունները վերածվում են մեծ ճանապարհորդության՝ կյանքի մասին ավելին իմանալու համար։

Նյութը Soulpost.ru-ից պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս