Բաժիններ՝

Հայ և ռուս փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ﬕտուﬓերը ԵԱՏՄ շրջանակում

Եվրասիական տնտեսական ﬕության ﬕջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ հայ և ռուս փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ﬕտուﬓերը, հեռանկարները և դրա դերը Եվրասիական տնտեսական ﬕությունում: Հոկտեմբերի 24-ին Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ﬔջ» խորագրով:

Կլոր սեղանի օրակարգում ԵԱՏՄ վարչապետների հերթական հանդիպմանը քննարկվող հարցերն էին: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գազի, նավթի և էներգետիկայի ﬕասնական շուկայի ձևավորմանը, իսկ քննարկմանը մասնակից ռուս փորձագետներն ընդգծել են, որ շուկայում ընդհանուր կարգավորուﬓերից հետո գնանկում է ակնկալվում: «Հայ փորձագետների ելույթները վերաբերվել են ﬔր տնտեսության ﬕտուﬓերին, ես ներկայացրել եմ Հայատանի դերը Եվրասիական տնտեսական ﬕությունում»,- նշեց Արամ Սաֆարյանը:

«Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ շեշտեց, որ նման քննարկուﬓերը ոչ ﬕայն առիթ են եղած խնդիրները դիտարկելու և վերլուծելու, այլև հնարավորություն նոր առաջարկներ ներկայացնելու համար: Հարությունյանի խոսքով՝ արդիական թեմաներ են էներգետիկ խնդիրները, երկու երկրների ﬕջև առևտրաշրջանառությունը զարգացնելու հետ կապված հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս