Բաժիններ՝

«Այդ ամենը հեքիաթ է». Մարադոնան՝ իր և Մեսսիի կոնֆլիկտի մասին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կրկին խոսել է այն համեմատությունների մասին, որ արվում են իր և Մեսսիի միջև: Ըստ Մարադոնայի՝ իրենք տարբեր ֆուտբոլիստներ են, և համեմատել պետք չէ: Դիեգո Մարադոնան բարկանում է, երբ համեմատում են իրեն և Լիոնել Մեսսիին:

Մարադոնան նշել է, որ ինքը միշտ հաճույք է ստացել իր կարիերայից և երբեք խաղադաշտից դուրս չի եկել՝ առանց հաճույք ստանալու: Մարադոնան խորհուրդ է տվել Մեսսիին վարվել նույն կերպ:

Ըստ Մարադոնայի՝ հենց սա է հիմնական տարբերությունը, որ թույլ չի տալիս համեմատել իրեն և Մեսսիին: Մարադոնայի խոսքով՝ պարբերաբար լրագրողները հորինում են, թե ինքն ու Մեսսին կոնֆլիտ ունեն, սակայն դա այդպես չէ: «Այդ ամենը հեքիաթ է»,- նշել է Մարադոնան։

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս