Բենզինը կրկին թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին բենզինը կրկին թանկացել է: Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ փոխվեց կառավարությունը, նորանշանակ վարչապետը հայտարարել էր, թե պայքարելու է մենաշնորհների դեմ, և ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել:

Դրանից հետո հայտարարվեց բենզինի եւս մեկ ներկրողի մասին՝ «Մաքս պետրոլ» ՍՊԸ, և արդեն հոկտեմբերից բենզինի գները կտրուկ նվազեցին մոտ 50 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 380 դրամից էժանացել, դարձել էր 330 դրամ: Բայց պարզվում է՝ այդ ամենը ընդամենը ժամանակավոր շոու-ներկայացում էր, այս օրերին բենզինի գինը կրկին սկսել է բարձրանալ: Երեկվա դրությամբ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր մինչև 360-370 դրամով:

Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես բենզինի շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ գնաճ է արձանագրել՝ 2,2 տոկոս: Հայաստանյան բենզինի շուկայում վերջին օրերի գնաճն ուշագրավ է մեկ այլ առումով. մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում կրկին սկսել է նվազել նավթի գինը, և ենթադրվում էր, որ դրա հետևանքով պետք է նվազի նաև բենզինի գինը: Մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցենս է ընթանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս