
10-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Փետրվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:
Վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանության բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: