Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Սորիկ, Հակո, Գառնահովիտ, Ծաղկասար, Արևուտ, Դդմասար, Ապարանի տարածաշրջանի Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Չքնաղ, Ձորագլուխ, Ջրամբար, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան և Ամասիայի տարածաշրջանի Զարիշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Սարալանջ-Վարդենիս, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս