Կեֆիրը՝ բազուկի հետ. նիհարեք 5 կգ 1 շաբաթվա ընթացքում
Կեֆիրով և բազուկով դիետան, թերևս, ամենաէժանն է բոլոր հնարավորներից: Բայց այս 2 պարզ մթերքների համադրության ազդեցությունը շշմեցուցիչ է. աղիների փափուկ մաքրում, թունավոր նյութերի դուրսբերում, արագ նիհարեցում:
Եռօրյա դիետան օգնում է ազատվել 4-7 կգ ավելորդ քաշից:
Կեֆիրը՝ բազուկի հետ
Այս դիետան ենթադրում է բավականին աղքատիկ սննդակարգ ամբողջ ընթացքում: 1 կգ խաշած բազուկ, 1.5 կգ անյուղ կեֆիր, 1.5-2 լ ջուր, ահա այն ամենը, ինչ պետք է օգտագործել 1 օրվա ընթացքում: Ջրի բավարար քանակն անհրաժեշտ է , որպեսզի թույլ չտրվի օրգանիզմի ջրազրկում, քանի որ շլակների հետ միասին դուրս է գալիս նաև մեծ քանակությամբ հեղուկ: Մթերքների նշված քանակությունը պետք է ընդունել 5-6 անգամից:
Խիստ դիետայի 3 օրից հետո սննդակարգը կարելի է ընդլայնել խաշած մսով և ձկով (400 գ օրվա մեջ, ընդունել 3 անգամից): Մնացած օրերին (4 օր) կարելի է ուտել նաև 1-2 հատ խնձոր և ցիտրուս: Արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:
Օրգանիզմի նման մաքրումը բավականին ռադիկալ միջոց է, դրա համար, եթե դուք ունեք լյարդի, ստամոքսի, կամ երիկամների աշխատանքի լուրջ խանգարումներ, ապա ավելի լավ է ընտրեք նիհարելու ավելի մեղմ միջոցներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը