Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում ամբողջ քաղաքական գործընթացը կառուցվում է պարզ առևտրային, գործարքային տրամաբանության վրա։ Նա պատահական չի համարում այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական մեղադրանքների սլաքն ուղղվեց հենց հասարակության կողմը.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Նախատոնական շրջանում ես գիտեմ, որ հիմա ժողովուրդն ընկած սննդամթերքի հետևից, սննդամթերք է գնում»:
Սիրիայում գլխավոր հակաահաբեկչական խնդիրը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջախջախումն է:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) Եվրամիության բարեփոխմանը Անգելա Մերկելի դաշինքի համաձայնությունը համարում է նրա պահպանողական դաշինքի հետ կառավարություն կազմելու հիմնական պայմաններից մեկը:
Առնվազն 75 մարդ է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից:
ANA ճապոնական ավիափոխադրողի ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Լոս-Անջելեսից Տոկիո, թռիչքից չորս ժամ անց հետ է վերադարձել ինքնաթիռում չգրանցված ուղեւորի հայտնաբերման պատճառով:
Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի նահանգի Էրի քաղաքում երկու օրվա ընթացքում ավելի քան 120 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել 1958 թվականից ի վեր:
«Կան հատուկ ծիսական կերակրատեսակներ, որոնք հենց Ամանորին պետք է դրվեն սեղանին»,- ասում է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, Երևանի քաղաքապետարանում նախ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի և Շաղիկ Մարտիրոսյանի ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում չեղան հետընտրական զարգացումներ, և տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հրաժարագինը:
«Յուրաքանչյուր պետություն արտաքին քաղաքական դիվանագիտություն իրականացնելիս պարտավոր է առաջորդվել բացառապես իր պետական շահով»:
«2018 թվականը կգա, բարին՝ հետը, կքննարկենք, կհրապարակենք»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը;
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Ռուբեն Թաթուլյանի հարցով, թե ինչպես է նա դիվանագիտական անձնագիր ստացել, դիմել պաշտոնական ԱԳՆ-ին:
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մարդատար նավը բախվել է Հռենոս գետի վրայով ձգվող ավտոճանապարհային կամրջի հենասյանը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 26-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված մի երիտասարդ և հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող «Էտալոն» սուպերմարկետի մոտ իրեն դանակահարել են:
Հայաստանում առաջին արևային մեքենայի ստեղծումը կամավորների և էնտուզիաստների ծրագիր է: Մի բան, որ անում են մասնագիտական հաճույքի համար և երազանքով, որ Հայաստանում կհիմնվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել Հոնգկոնգի միջազգային մրցաշարին:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել տեսանյութում երևացող անձի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան դրամական պարգևատրում:
Ֆրանսիայի հինգ դեպարտամենտներում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել սաստիկ քամու պատճառով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ուշադրություն. դիակը ճանաչողներին խնդրում ենք արձագանքել. ոստիկանություն։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ հազար զինյալներ դեռեւս մնում են Սիրիայում եւ Իրաքում:
Պայմանական դատապարտվելուց կարճ ժամանակ անց սպանություն գործեց:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան՝ գործարքներ է կնքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ եւ դրա հետ համակարգում է իր գործողությունները Սիրիայում: