ԳՖՀ-ում մարդատար նավը բախվել է կամրջի հենասյանը, տուժել է 27 մարդ
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մարդատար նավը բախվել է Հռենոս գետի վրայով ձգվող ավտոճանապարհային կամրջի հենասյանը: Այդ մասի հայտնել է Bild տաբլոիդը՝ հղում անելով ոստիկանությանը եւ արտակարգ ծառայություններին:
Պատահարի հետեւանքով տուժել է 27 մարդ, նրանցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել: Ընդամենը Swiss Crystal նավի վրա եղել է 129 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 26 անդամ:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ի երեկոյան, ուղեւորներին տարհանել են: Վթարից մոտավորապես մեկ ժամ անց ճանապարհորդության կազմակերպիչը պահեստային նավ է տրամադրել: Դրանով ուղեւորների մի մասը շարունակել է ճանապարհը, մյուսները նախընտրել են գիշերել հյուրանոցում կամ տուն են ուղեւորվել:
Swiss Crystal-ը քարշակել են, դրա քթամասը խիստ վնասված է: Ընդամենը գործողությանը մասնակցել են արտակարգ ծառայությունների շուրջ 80 աշխատակիցներ: Կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Պատահածի պատճառը պարզվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: