
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Հոնգկոնգի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել Հոնգկոնգի միջազգային մրցաշարին:
Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Հոնգկոնգում ավարտվեց «Jolimark» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 16 երկրի 97 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 3 գրոսմայստեր, 2 միջազգային և 7 ՖԻԴԵ-ի վարպետ: «Jolimark» միջազգային մրցաշարում հաջող ելույթ ունեցավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը