Բաժիններ՝

Սիրիան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային մեղադրել է ԻՊ-ի հետ գործողությունների համակարգման մեջ

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան՝ գործարքներ է կնքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ եւ դրա հետ համակարգում է իր գործողությունները Սիրիայում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ Անվտանգության խորհրդին Սիրիայի իշխանությունների հղած ուղերձում, որը դեկտեմբերի 26-ին հրապարակվել էհամաշխարհային կազմակերպության կայքում։

«Կոալիցիան եւ դրա հետ կապված կազմավորումները տեղերում գործարքներ են կնքում ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ եւ վերջինիս հետ համակարգում են իրենց գործողությունները, որպեսզի դրա զինյալների համար հնարավորություն ապահովեն հարձակվելու Սիրիայի արաբական բանակի եւ նրա դաշնակիցների վրա եւ այդ ահաբեկիչներին օգնեն անցնելու այլ շրջաններ»,- նշված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերի նամակում:

Դեկտեմբերի 27-ին ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում զինյալների է պատրաստում իր Էթ Թանֆ ռազմակայանում: Բացի դրանից, ծայրահեղականներ են գտնվում երկրի հյուսիս – արեւելքի Շադդադի ճամբարում, որտեղ նույնպես կա ԱՄՆ-ի ռազմակայան, նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս