Բաժիններ՝

Ֆրանսիայում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել սաստիկ քամու պատճառով

Ֆրանսիայի հինգ դեպարտամենտներում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել սաստիկ քամու պատճառով: Այդ մասին վկայում են Meteo France օդերեւութաբանական ծառայության կայքում հրապարակված տվյալները:

Տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարված երկրի հարավի հինգ դեպարտամենտներում՝ Արիեժում, Վերին Գարոնայում, Վերին Պիրենեյներում, Ատլանտյան Պիրենեյներում եւ Լանդիում: Դեկտեմբերի 27-ին այդ դեպարտամենտներում քամու արագությունը կհասնի վայրկյանում 120-140 մետրի:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ անբարենպաստ եղանակը կարող է ազդել ճանապարհային երթեւեկության պայմանների, ինչպես նաեւ օդային ու ծովային տրանսպորտի աշխատանքի վրա: Բացի այդ, քամու ուժգին պոռթկումները կարող են ազդեցություն գործել էլեկտրամատակարարման եւ հեռախոսակապի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031