Գրողների միության դահլիճում մեկնարկել է Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը, որի ընթացքում այսօր պարզ կդառնա միության նոր նախագահի անունը:
Այսօր կառավարության նիստը սովորականից շատ ավելի երկար տևեց: Նիստի վերջում, օրակարգը սպառելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանն արձանագրեց նիստի անսովոր երկար ընթացքը: Նա նշեց, որ քննարկվեց 71 հարց, որից 34-ը` չզեկուցվող:
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հերթական օրենսդրական նախագիծը: Պողոսյանն առաջարկել էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարել:
Ապրիլի 22-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի 21-ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործն արդեն դատարանում է. այն կքննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը:
Անգլիական «Daily Star» պարբերականը ներկայացրել է այն 10 ակումբների անունները, որոնք հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Այս մասին է գրում armsport.am-ը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2017 թվականը հաջողված է համարում:
Այսօր կառավարությունը նիստում փոփոխեց համայնքներին սուբվենցիաների տրամադրման ներկայում գործող կարգը:
Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ճամփեզրին տեղադրված ականի պայթելու հետեւանքով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտը» վստահելի աղբյուրից տեղեկություն էր ստացել օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին:
Դեկտեմբերի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին, ում հետ շարունակաբար գործակցել են 25 տարիների ընթացքում:
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման եւ երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։
Կ.Կարապետյանը հիշեցրեց, որ սա վերջին երկար արձակուրդն է. «Վստահ եմ` ուրախ եք այդ նորության համար»:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:54-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Ռուսաստանի հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնցում երկու երկրների շահերը համընկնում են, սակայն նախքան Ուկրաինայի հիմնախնդրի լուծումը երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացում հնարավոր չէ իսկ դա ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք տեղի չի ունենա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինդոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգի Կոնդրատեւսկի պողոտայի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողի նշանները։
«Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար ժողովրդավարական իշխանության» ներկայացուցիչները կուղեւորվեն Սոչի՝ մասնակցելու 2018 թվականի հունվարի 29-30-ին կայանալիք Ազգային երկխոսության կոնգրեսին:
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում («Ալմաստ» գործարանի մոտակայք) տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
100 միլիոն դրամի տոնական անակնկալներ Կարեն Կարապետյանի կողմից:
Ժնեւի բանակցությունները կարող են բերել «Բաշար Ասադից եւ նրա ընտանիքից ազատ» Սիրիայի ստեղծման:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը:
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: