«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ անել 78 տարեկան հասակում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր, քարոզել առողջ կենսակերպ։

Նիկոլայ Միխայլովիչը՝ իր մասին։ «Ինձ համար ֆիզկուլտուրան կյանքի հիմքերից մեկն է։ Ստիպված եմ պատմել։ Ես միայնակ էի մեծանում և ֆիզիկական զարգացման «ծրագրեր» չէի մշակում։ Տնտեսության վարման ընթացքում կատարվող աշխատանքը մեծացնում էր ուժը, սակայն ճկունություն չէր հաղորդում. լողալ, պարել և հեծանիվ վարել չէի սովորել։ Ֆիզկուլտուրայի դասերից փախչում էի  թե դպրոցում, թե համալսարանում։ Բայց միշտ առողջ եմ եղել։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ սկսվեց ռադիկուլիտի նոպան, հետո հաճախակի կրկնվում էր, հնարավոր է՝ երկարատև վիրահատությունների հետևանքով։

1954թ. վիճակս վատացավ. ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվեցին ողնաշարում տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ ժամանակ ես մշակեցի 1000 շարժման իմ մեթոդը։ 10 վարժություն՝ յուրաքանչյուրից՝ 100 անգամ։ Դա օգնեց։ Ավելացրի առավոտյան վազքը։ Այս ամենին հավելեցի նաև սննդակարգի փոփոխությունը. քաշս պահպանում էի 54 կիլոգրամից ոչ ավելի սահմաններում։ Մտածեցի առողջության ֆիզիոլոգիան և ստացվեց «սահմանափակումների ու ծանրաբեռնվածության ռեժիմ»։

Ինչ էր սովորեցնում Ամոսովը։ Մարդն ինքն է մեղավոր սեփական հիվանդությունների համար։ Ամենից հաճախ նա հիվանդանում է ալարկոտության ու ժլատության հետևանքով, բայց երբեմն՝ նաև խելամտության պակասի, չիմացության հետևանքով։ Պետք չէ հույս դնել բժշկության վրա. վախեցեք բժիշկներին գերի ընկնելուց։ Բժշկությունը բուժում է շատ հիվանդություններ, բայց չի կարող մարդուն առողջացնել։ Այն նույնիսկ չի կարող մարդուն սովորեցնել՝ ինչպես առողջանալ։ Առողջ լինելու համար հարկավոր են մշտական և էական ջանքեր։ Դրանք ոչնչով հնարավոր չէ փոխարինել։ Բարեբախտաբար, մարդն այնքան կատարյալ է, որ  առողջությունը գրեթե միշտ հնարավոր է վերականգնել։ Միայն թե անհրաժեշտ ջանքերն ավելանում են՝ տարիքի մեծացման ու հիվանդությունների խորացման հետ մեկտեղ։

Կարդացեք նաև

Առողջ լինելու համար միաժամանակ հարկավոր է չորս պայման.

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն
  • սննդի սահմանափակում
  • ամրացում
  • ժամանակ և հանգստանալու կարողություն։

Օրվա ընթացքում 20-30 րոպե մարզումը բավարար է։ Հարկավոր է սահմանափակել օգտագործվող մթերքի քանակը։ Պահպանեք քաշը. հասակից (արտահայտված սանտիմետրով) հանած նվազագույնը 100։

Հանգստանալ կարողանալը գիտություն է, բայց դրան հարկավոր է ավելացնել նաև բնավորություն։ Բժիշկները բուժում են հիվանդությունը, բայց առողջ կարող եք դառնալ միայն սեփական ջանքերով։ Դադարեք բողոքել. հիվանդությունն անցել է։ Հարկավոր է լարվել, ջանքեր գործադրել։

Կարևոր է, թե ինչ եք ուտում և որքան։ Վիտամիններն ու հանքանյութերը բացառիկ նշանակություն ունեն օրգանիզմի համար. դրանք կարելի է ստանալ միայն թարմ մրգերից ու բանջարեղենից. նվազագույն քանակը՝ 300 գրամ, առավելագույնը՝ 1 կգ։ Որքան բազմազան՝ այնքան լավ։ Եփած մթերքը չի կարող ամբողջությամբ փոխարինել մշակման չենթարկվածին։ Ջերմային մշակումը քայքայում է վիտամինները։

Ճարպերի մասին։ Ճարպերը մեծ քանակով կալորիաներ են պարունակում։ Մաքուր վիճակում դրանք հարկավոր չեն։ Կարող եք հանգիստ չօգտագործել ոչ յուղ, ոչ ճարպ։ Սննդակարգ ներառեք կաթ, միս, նույնիսկ հաց, որոնք ճարպ են պարունակում։ Հումակերները կարող են բուսական մթերք օգտագործել։ Ճարպերը խոլեստերինի տեսքով կարող են կուտակվել անոթներում։

Սպիտակուցների մասին։ Միֆ է, որ առանց ամբողջական սպիտակուցների՝ մարդը չի կարող ապրել։ Շատ մարդիկ տարիների ընթացքում կենդանական սպիտակուց չեն օգտագործել, և ֆիզիկական ցուցանիշների համաձայն՝ բուսակերները ոչ մի թերություն չունեն։ Ավելին. ավելորդ սպիտակուցներն օրգանիզմը չի կարողանում յուրացնել։ Հարկավոր չէ տարվել սպիտակուցներով։

Ածխաջրերի մասին։ Շատ շաքար օգտագործելու դեպքում հնարավոր չէ կարգավորել քաշը։ Ածխաջրերը հարկավոր են օրգանիզմին, բայց ընտրեք քաղցր մրգեր, ձավարեղեն։ Ոչ մի դեպքում սպիտակ շաքար մի օգտագործեք. սա քիմիական էլեմենտ է, որը մեծ քանակով կալորիաներ է պարունակում։ 1 գրամ շաքարը 4 կալորիա է պարունակում։ Շատ օգտակար են թարմ քամած հյութերը։ Հարկավոր է խուսափել նաև մեծ քանակով աղի օգտագործումից, որը հեղուկի կուտակման պատճառ է դառնում։

Բժշկության մասին

Բժշկությունը կարողանում է բուժել հիվանդությունները, բայց ամեն տարի հիվանդների քանակն ավելի է մեծանում։

Բժիշկները շլացած են դեղերի զորության նկատմամբ հավատով։

Բժշկությունն ուղղված է հիվանդությանը, և ոչ թե՝ առողջությանը, և հակված է օրգանիզմի պաշտպանական կարողությունների նկատմամբ հավատի բացակայությանը։

Քիչ շարժվելու, հանգիստ վիճակում լինելու, հիվանդության ժամանակ լավ ուտելու խորհուրդները հակասում են մարդու բնությանը։ Շարժումը, մկանային թուլությունն ու հաճախակի սովն օգնում են մարդուն առողջանալ և չհիվանդանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս