ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ նոյեմբերի 25-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խումբը ողջունում է Հայաստանի քայլերը՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը:
Եվրոպայի 2021թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում զիջեց Դանիայի հավաքականին: 1-ին փուլի 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում Վրաստանի քաղաքացու դանակահարությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վրաստանի քաղաքացի է։
Թուրքիայի Փամուքքալե համալսարանը ուսումնասիրություններ է կատարել երկրի շրջանների բնակչության կրթամակարդակը պարզելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է թիմերի՝ չեմպիոնության հասնելու շանսերը: «Բոլորից մոտը «Մանչեսթեր Սիթիին» «Մանչեսթեր Յունայթեդն» է, և ես չեմ կարծում, որ «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը» կամ «Չելսին» կարող են լուրջ պայքար մղել այս մրցաշրջանում:
«Բնականաբար, սա այն չէր, ինչին մենք սպասում էինք, այն, ինչ մինչև 2013 թվականը բանակցում էինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժումն այսօր հասանելի է եւ այն ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է երկար եւ լիարժեք ապրել, ունենալ ՄԻԱՎ-ից զուրկ երեխաներ եւ չվարակել ուրիշներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ- ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը:
36-ամյա ֆուտբոլիստը կարող է սկսել մարզչական կարիերան հենց հիմա: Մոուրինիոն պատմել է, որ Կերիկը կարող է ավարտել կարիերան առողջության հետ կապված պրոբլեմի պատճառով:
«Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է: Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ մենք չկարողացանք և մինչ այս պահը չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի հնարավորություններից: Կարծում եմ՝ բոլոր պրոբլեմները պետք է փնտրել Հայաստանում»
«Շատ ընդդիմադիրների ելույթներում հնչում էին փաստեր, նաև՝ աղավաղված, որ ապացուցում էին հենց դա, որ չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Դա մեր տնտեսության ու պետության անվտանգության շահերից չի բխում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը:
Կանտալոնիայի բնակիչների գրեթե քառորդ մասը գտնում , որ պետք է շարունակել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հասնելու գործընթացը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Հայաստանը և ԵՄ-ն տարակարծություն չունեն, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ էկոլոգիապես մաքուր, տնտեսապես շահավետ էներգետիկա:
Հենրիխ Մխիթարյանը ոչ վստահ ելույթներ է ունենում մանչեսթերյան ակումբում: Փորձագետներից մեկը նկատել էր, որ այնքան հարցեր չի առաջացնում Մխիթարյանի խաղը, որքան Մոուրինիոյի պահվածքն ու մամուլի արձագանքը:
Հաղորդագրություններն այն մասին, թե Սիրիայի կառավարության պատվիրակությունը հետաձգել է Ժնեւի միջսիրիական բանակցություններին մեկնելը, չի ազդել դրանց սկսվելու ժամկետի վրա:
Մահացածի բժշկական ակտ. տղամարդու դիակ՝ միջինից ցածր հասակով՝ խիստ նիհարած, երկու ազդրերին՝ սրսկման հետքեր, սիրտը՝ դիակի բռունցքի չափ: 1937թ. նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին, ըստ պաշտոնական վարկածի, բանտի հիվանդանոցում մահացել էր Եղիշե Չարենցը։ Այսօր Չարենցի հիշատակի օրն է։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու նոյեմբերի 28-ից 30-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին:
Հայաստանի ընտրությունը՝ դառնալու ԵԱՏՄ-ի ակտիվ, կառուցողական անդամ ճիշտ էր, անդամակցությունը Հայաստանին բերում է միայն օգուտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ի վերջին երեք տարիների և 2017-ի առաջին ութ ամիսների հետազոտության արդյունքները ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների անցկացումն իսկ ժողովրդավարության ապացույց անվանեց։ Ըստ նրա՝ հայ քաղաքական մտքում միշտ էլ եղել են հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք քննարկումները, իսկ «Ելքի» տեսակետը նորություն չի։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արգենտինական San Juan կորած սուզանավում պայթյունի պատճառը, հավանաբար, դարձել է ջրածնի բարձր խտությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր պատրաստակամությունը՝ շարունակել ՀՀ-ի հետ մեր համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ ԵՄ-ն կտա աջակցություն Հայաստանին՝ կանաչ էներգետիկայի անկախ աղբյուրներ ստեղծելու, էներգետիկ շուկան լիբերալիզացնելու ուղղությամբ, ավելի մատչելի էներգիա ունենալու հարցերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյն անհեթեթ է համարել Եվրամիության (ԵՄ) կազմից Կատալոնիայի հնարավոր դուրս գալու գաղափարը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման մասին։
Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: