Բաժիններ՝

Հայաստանի բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի կշիռը նվազել է

Տարեսկզբի համեմատ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը ավելացել է 1.2%-ով (20.6% տ/տ), իսկ ընդհանուր ակտիվները՝ 1.6%-ով (17.5% տ/տ), ինչի արդյունքում լևերիջը (ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշ) փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 16.2%:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն՝ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է կանոնադրական կապիտալի համալրման և կուտակված շահույթի հաշվին:

Բանկային համակարգի կանոնադրական կապիտալը ավելացել է 3.2 մլրդ դրամով, որից 1.4 մլրդ դրամը ոչ ռեզիդենտ աղբյուրների հաշվին: Արդյունքում՝ բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը նվազել է 0.6 տոկոսային կետով և կազմել 60.8%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս