
Դավիթաշենի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի տներից մեկի բակում՝ պատի խոռոչում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: