Բաժիններ՝

Որակյալ սնունդ ապահովելու համար մարտական դիրքերում ուսումնասիրություններ են իրականացվում. ԱՀ նախագահի խորհրդական

Վերջին տարիներին նկատելի բարելավվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները:

«Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա տարիներն առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կարդինալ փոփոխությունների փուլ է»,- նշել է Տ. Աբրահամյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031