Բաժիններ՝

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կաձուո Իսիգուրոյին

Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար: Այդ մասին Ստոկհոլմում հայտարարել է պարգեւի հանձնման համար պատասխանատու Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը։

Իսիգուրոն «Օրվա մնացած մասը», «Բաց չթողնելով ինձ» եւ այլ վեպերի հեղինակն է:  Գրականության մրցանակն այն հինգ պաարգեւներից մեկն է, որը տասնիններորդ դարավերջին կտակվել Է շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից:

Ավանդաբար պարգեւատրման արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադրի վախճանի օրը: Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը 2017 թվականին կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ-ի դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս