Բաժիններ՝

Դիեգո Սիմեոնեն երազում է գլխավորել Արգենտինայի հավաքականը

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեմ չէ աշխատել Արգենտինայի ազգային թիմի հետ:

47-ամյա մասնագետը վերջին տարիներին համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Դիեգոյի մոտ դեռ ամեն ինչ լավ է ընթանում «Ատլետիկոյում», սակայն հետագայում Սիմեոնեն կցանկանար աշխատել նաև Արգենտինայի հավաքականում:

«Ես սիրում եմ արգենտինական ֆուտբոլը: Այդ երկրում եմ ես ձեռք բերել իմ առաջին ֆուտբոլային փորձը: Ես կցանկանայի մի օր գլխավորել Արգենտինայի ազգային հավաքականը, սակայն դա տեղի կունենա ոչ հիմա: Տվյալ պահին ես ուզում եմ աշխատել ակումբում, որպեսզի ամեն օր շնչեմ ֆուտբոլով»,- ասել է Սիմեոնեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031