Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատրաստ է գնել Ալեքսիս Սանչեսին և վաճառել Էդինսոն Կավանիին

Փարիզյան սուպերակումբը նախապատրաստում է հերթական տիեզերական գործարքը:

ՊՍԺ-ն մտադիր է թիմ հրավիրել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Չիլիացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ:

Փարիզեցիները պատրաստ են զոհաբերել Էդինսոն Կավանիին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ուրուգվայցու տրանսֆերն օգտակար կլինի նրա բարձր տրանսֆերային արժեքի և կոլեկտիվի մթնոլորտի կարգավորման պատճառով: Ըստ աղբյուրի տեղեկության, Ալեքսիսն ընտրում է ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» միջև և պատրաստ է տեղափոխվել Փարիզ, քանի որ այնտեղ է խաղում ընկերը՝ Նեյմարը:

ՊՍԺ-ն 2017թ. ամռանը ձեռք բերեց Նեյմարին և Մբապեին: Նեյմարը և Կավանին վիճել են Ֆրանսիայի առաջնությունում Լիոնի դեմ կայացած խաղի ժամանակ, որից հետո բրազիլացին խնդրել է վաճառել ուրուգվայցուն:

Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ, որը լրանում է 2018թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս