Բաժիններ՝

«Ինտերը» կարող է ձմռանը ձեռք բերել Թեո Ուոլքոտին

«Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլքոտն իրեն Սերիա Ա-ում փորձելու շանսեր ունի: Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, «Արսենալը» մտածում է վաճառել Ուոլքոտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Թեոյի նկատմամբ հավակնություններ ունի Միլանի «Ինտերը»: Միլանցիները պատրաստ են 28-ամյա անգլիացուն հատկացնել ռեգուլյար խաղային պրակտիկա, որպեսզի Ուոլքոտը կարողանա հասնել իր նպատակին և տեղ գտնի ազգային հավաքականի կազմում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ:

Թեոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ «Ինտերը» հետևում է Ուոլքոտին երկարատև ժամանակ և պատրաստ կլինի բաժանվել Անտոնիո Կանդրևայից, ում Թեոյին ստորագրելու դեպքում ցանկանում է ձեռք բերել «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Ուոլքոտը դաշտ է դուրս եկել 3 անգամ և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս