Բաժիններ՝

Ամիսներ անց կապանցիները կկարողանան Երևան հասնել ինքնաթիռով

առաջին  ինքնաթիռը մայիսին արդեն կուղեւորվի Երեւան: Այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:

«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին:

Մարզպետի հավաստմամբ՝ Կապանի օդանավակայանի կառուցումը ոչ թե կոմերցիոն ծրագիր է, այլ սոցիալական՝ միտված բնակիչների կյանքի հեշտացմանը:

«Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ: Մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում, ինչի հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց նա:

Մարզպետն ասաց, որ  տոմսերի գները դեռեւս վերջնականապես որոշված չեն, սակայն տատանվելու են 30-40 հազարի դրամի սահմաններում, ինչպես նաեւ լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք շտապ հասցվեն Երեւան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս