Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017թ. ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ:
«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:
«Ազգային ժողովի որոշ պատգամավորներ որոշեցին պրիմիտիվացնել այս օրենքը՝ նեղացնելով այդ հարցը մինչև տարկետման տրամադրման հարցը. ցավում եմ դրա համար, որովհետև առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մարդատար գնացքը զրահափոխադրիչի է բախվել Ֆինլանդիայի Ռաասեպորի քաղաքում. միջադեպի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Նախօրեին մայրաքաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ տաքսի ավտոմեքենայի վարորդի և ուղևորուհու միջև:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել:
«Այդ փողը ներդրվում է երեխաների համար, ինձ հավատալով՝ մարդիկ տալու են։ Այդ գումարը ես կգնեմ ու այդ դպրոցը կլինի, ուզում է դա Փոստանջյանը, թե ոչ։ Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ»։
«Իսրայելում ընտրություններում մեկ իշխանությունն է հաղթում, մեկ՝ ընդդմիությունը, իսկ այն երկրում, որտեղ միայն իշխանությունն է հաղթում, նա տասնյակ կիլոմետրերով հեռու է Իսրայելից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավաև Նիկոլ Փաշինյանը:
Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:
«Պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ, որ հասկանանք, որ ունենք լրջագույն խնդիրներ բանակում, պետք է 100 զոհ և 8 հեկտար տարա՞ծք կորցնեիք, որ հասկանայիք, որ բանակը կարևոր է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 25-ին դեմ է քվեարկել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն սկսելուն, որին կասկածում են հանցավոր խմբավորման կազմակերպման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:
Իրաքի կառավարական ուժերը հոկտեմբերի 26-ին հարձակում են ծավալել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
«Մենք բարձրացնում ենք խնդիր տարկետում ստացողների կամ առողջական վիճակի պատճառով բանակից ազատվողների հետ կապված»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն անդրադարձավ երեկ Ուկրաինայում պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքին:
Արմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը:
Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր թեմաների, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի քանի էական շեշտադրում՝ կապված թե՛ Արցախի բնակչության անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի ու այդ գործընթացում հայկական կողմերի դիրքորոշման հետ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում այսօր կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել»:
Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել:
ԱՄՆ-ը չի շտապում պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, որպեսզի զսպի Փենյանի միջուկային հավակնությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է»։
«Ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: