Բաժիններ՝

«Երբեք չեմ ների Գարի Լինեկերին». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը խոստովանել է, թե ինչու չի կարող ներել «Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերին:

ВВС 2 ալիքով հեռարձակվող Պրեմիեր լիգայի շոու ծրագրի ժամանակ, որը վարում է Գարի Լինեկերը, Պեպ Գվարդիոլան կատակով հրաժարվել է պատասխանել վարողի հարցերին՝ հայտարարելով, որ փոքր հասակից վիրավորված է նրանից:

«Երբ Դուք խաղում էիք «Բարսելոնայի» կազմում, իսկ ես ակադեմիայի մյուս սաների հետ գնդակ էի տալիս խաղի ժամանակ, Դուք արհամարհեցիք իմ բոլոր խնդրանքները և չնվիրեցիք ինձ Ձեր մարզաշապիկը: Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ երբեք չեմ ների Գարի Լինեկերին և նրանից այլևս մարզաշապիկ չեմ խնդրի»,- բացել է գաղտնիքը Գվարդիոլան:

Գարի Լինեկերը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 1986-89թթ. և բոլոր մրցաշարերում անցկացրած 137 խաղերում դարձել է 52 գոլի հեղինակ: Անգլիայի հավաքականում անցկացրած 80 խաղերում Լինեկերը խփել է 48 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս