
«Ահազանգը կեղծ էր». Ոստիկանության շտաբի պետը՝ Կարող Եղնուկյանի երեխաներին բերման ենթարկելու պատճառի մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի երեխաներին բերման ենթարկելու պատճառ հանդիսացող ահազանգը կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Կարող Եղնուկյանի հարազատներն ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ Ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել՝ ասելով, որ պայթուցիկների փաթեթի ահազանգ են ունեցել:
«Ինչքանով ես եմ տեղյակ, ստացվել էր ահազանգ, որ պայթուցիկների փաթեթների օգնությամբ ակցիա էր կազմակերպվելու՝ հանրության ուշադրությունը հրավիրելու այդ խնդրի վրա: Ոտիկանությունը նման դեպքերում պարտավոր է ստուգել, ստուգման միջոցը բերելն ու անձնական զննության ենթարկելն էր: Անձնական զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, այսինքն՝ ահազանգն իրականությանը չի համապատասխանել, ցավոք սրտի, ոչ միշտ է մեզ հնարավոր աղբյուրը բացահայտել, ուստի նման հանգուցալուծում ունեցավ այդ գործը»,- նշեց Ոստիկանության շտաբի պետը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: